Ֆուտզալի ՀՀ ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը Ռուսաստանում: Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, այստեղ ՀՀ ընտրանուն են միացել նաև հավաքականի 2 նորեկները՝ Ջոնաթան Բրունո Սանտյագոն և Վլադիմիր Սանոսյանը: Վերջինս, ցավոք, չի կարողանա մասնակցել իր թիմի՝ «Դինամո Սամարա»-ի հետ ընկերական հանդիպմանը վնասվածքի պատճառով: Մյուս ֆուտբոլիստները կազմ ու պատրաստ են և անցկացնում են լիարժեք մարզումներ: Հիշեցնենք, որ Հայաստան-«Դինամո Սամարա» ընկերական հանդիպումը կկայանա սեպտեմբերի 19-ին:
Հիշեցնենք, որ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հանգրվանել է «Ակվարիում» հյուրանոցում։
©2020 Armenian Soccer