Armenian Soccer
Armenian Soccer

Ֆուտզալի ՀՀ ազգային ընտրանին Թբիլիսիում չկարողացավ լրջորեն դիմադրել Վրաստանի հավաքականին

Մարտի 5-ին՝ Թբիլիսիում, կայացավ ՈՒԵՖԱ Եվրո 2022-ի որակավորման խմբային փուլի (2-րդ խումբ)  3-րդ տուրում  Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը    չկարողացավ  լրջորեն  դիաադրել տանտերերին   և  զիջեց մրցակցին 0:5 հաշվով։
Վրաստան-Հայաստան՝ 5:0 (2:0)
Թբիլիսի, Օլիմպիական պալատ
Մրցավար՝ Տրայան Էնչև (Բուլղարիա)
Գոլերի հեղինակներ՝ Էլիսանդրո, 1’41”, 3’31”, 23’15”, Սեբիսկվերաձե, 26’12”, 38’18”
2-րդ խմբի  3-րդ տուրի   2-րդ խաղում  ՌԴ  ընտրանին  Փարիզում  3:2 հաշվով  կամային  հաղթանակ  տոնեց  Ֆրանսիայի հավաքականի նկատմամաբ:  3 տուրից  հետո  100 տոկոսանոց   արդյունքով` 9 միավորով  գլխվորում է ՌԴ ընտրանին: 2-րդ հորիզոնականը 4 միավորվ զբաղեցնում է Վրաստանի հավաքականը: 3-րդ տեղում  ընթանում է  իր   ակտիվում 2 միավոր  գրանցած Ֆրանսիայի  ընտրանին, իսկ 1 միավոր վաստակած ՀՀ հավաքականը  1 միավորով  եզրափակում  է մրցաշարային աղյուսակը:  
4-րդ տուրում  մարտի 9 –ին Ռուսաստանցիները իրենց հարկի տակ կընդունեն ֆրանսիացիներին , իսկ Երևանում  էլ մարտի  10-ին  ֆուտբոլի ակադեմիայի մարզապալատում   ՀՀհավաքականը կմրցի  Վարստանի ընտրանու հետ:    

©2021 Armenian Soccer