Ֆուտզալի ԵՎՐՈ- 2022-ի խմբային մրցաշարի 2-րդ խումբ շրջանակում ՀՀազգային հավաքականը արտագնա խաղում մրցեց 2016թ աշխարհի փոխչեմպիոն ՌԴ ընտրանու հետ: Տանտերերը առավել բարձր կարգի շնորհիվ համոզիչ առավելությամբ հաղթեցին 6:0 հաշվով:
Ռոբերտ Նազարեթյանի սաներին ողջ խաղ իընթացքում չհաջողվեց գոնե մեկ քիչ թե շատ վտանգավոր պահ ստեղծել տանտերերի դարպասին:ՀՀ ընտրանու ֆուտզալիստներին չհաջողվեց այդպեսէ լ վնասազերծել ՌԴ հավաքականի առաջատար խաղացող, բրազիլացի Ռոբինյոյին,ով դուբլի հեղինակ դարձավ ու բացի այդ խելամտորեն ու շատ գրագետ էր կազմակերպում իր թիմի գրոհները: ՀՀընտրանու կազմում փայլուն խաղ ցուցադրեց դարպասապահ Լուան Բարբոսան:
Ռուսաստան-Հայաստան՝ 6:0 (3:0)
Շչոլկովո, Սպորտի պալատ
Մրցավար՝ Բորիսլավ Կոլև (Բուլղարիա)
Գոլերի հեղինակներ՝ Դավիդով, 10․02՛, 22.32″, Շիստերով, 10․38″, Չիշկալա, 17․06″, Ռոբինյո, 22․53″, Կուձիև, 35․33″:
Հաջորդ հանդիպումը Նազարեթյանի սաները կանցնանեն Երևանում և փետրվարի 3-ին կհյուրընկալեն Ֆրանսիյաի հավաքականին:
©2021 Armenian Soccer