Այսօր` մարտի 10-ին Երևանի ֆւոտբոլի ակադեմիայի մարզադահլիճում կայանալու է ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի 4 տուորի Հայաստան-Վրաստան հանդիպումը:
ՈՒԵՖԱ-ի պաշատոնական կայնքից իրազեկում են,որ հանդիպամ 1-ին մրցավարն է էստոնացի Գրիգորի Օշմակովը ,2-րդմրցավարը նրա համերկրացի Յագնար Յակոբսաոնն է: 3 –րդ մրցավարը հայաստանցի Միհարան Կուդոյանն է, իսկ ժամանակապահը` երևանցի Գևորգ Եղոյանն է: Հնադիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակներ են`ուկրինացի Սերգեյ Լիսենչուկն ու սլովակ Սիլվո Բորոսակը:
Այս թիմերի 5 օր առաջ`մարտի 5-ին Թբիլիսում ընթացած 3-րդ տուրի խաղում վրացիները հաղթեցին 5:0 հաշվով:
Երեկ`մարտի 9-ին այս`2 –րդ խմբի 4 –րդ տուրի առաջին խաղում ՌԴ ընտրանին սեփական հարկի տակ 5:1 հաշվով պարտության է մատնել Ֆրանսիայի հավաքականին, ու այժմ 100 տոկոսանոց արդյունքով`12 միավորով ոչ միայն պահպանեց միանձնյա առաջատարի դերն ,այլ նաև գործնականում արդեն դարձավ խմբի հաղթողն ու նվաճեց հաջորդ փուլում հանդես գալու իրավունքը: 2-րդ տեղում ընթացող Վրաստանի հավաքականն ունի 4 միավոր,3-դ հորզոնականը 2 միավորվ զբաղեցում է Ֆրանսիայի ընտրանին,իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակող ՀՀ հավաքականը ունի միայն 1 միավոր:
©2021 Armenian Soccer