Armenian Soccer
Armenian Soccer

Ֆուտզալի Հայաստանի և Վրաստանի հավաքականների նախախաղային մարզումների ժամանակացույցը

Մարտի 10-ին կայանալիք ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան-Վրաստան հանդիպման նախօրեին կկայանան թիմերի նախախաղային մարզումները: Ինչպես  հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, Վրաստանի հավաքականը կմարզվի մարտի 9-ին ժամը  15:00-ին, իսկ Հայաստանի հավաքականը՝ ժամը 17:00-ին: Մարզումների առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար, ովքեր կարող են վերցնել իրենց հավատարմագրերը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայից՝ Վրաստանի կամ Հայաստանի ազգային հավաքականի մարզումից առաջ:

©2021 Armenian Soccer