Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն արդեն ժամանել է Մոսկվա, որտեղ հունվարի 29-ին կանցկացնի ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի երկրորդ խմբի առաջին տուրի Ռուսաստան-Հայաստան հանդիպումը:
Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել 14 ֆուտբոլիստներ՝
Լուան Բարբոսա — «Ֆունդաո» (Պորտուգալիա)
Ռոբերտ Բոյարկին — «Ռոստով» (Ռուսաստան)
Սարո Գալստյան — «Լեո»
Գարեգին Մաշումյան — «Լեո»
Գամլետ Մանուկյան — «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան — «Բորիսով-900» (Բելառուս)
Վլադիմիր Սանոսյան — «Դինամո» (Սամարա, Ռուսաստան)
Դավիթ Ասլանյան — «Սիպար» (Տաջիկստան)
Արթուր Մելքոնյան — «Ստոլիցա» (Բելառուս)
Էնրիկե Դա Սիլվա — «Բեթուն» (Ֆրանսիա)
Վիկտոր Դե Սոուզա — «Լյուբավա» (Լեհաստան)
Ռաֆիկ Բաղդասարյան — «Սիգմա-Կ» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ — «Դինամո» (Սամարա, Ռուսաստան)
Դենիս Նևեդրով — «Տյումեն» (Ռուսաստան):
©2021 Armenian Soccer