Ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի Հայաստանի ազգային հավաքականի Բուլղարիայի ընտրանու հետ2 հանդիպումները էլ կկայանան Բուլղարիայի Վառնա քաղաքումԱյս մասաին իրազեկում են ՀՖՖ լրատվական ծառայությունից:
Համաձայն ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի՝ փետրվարին կայացած վիճակահանության՝ Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպումները պետք է կայանային ապրիլին: COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ հանդիպումները հետաձգվել էին:
Որոշվել է, որ թիմերի միջև 2 հանդիպումները կկայանան նոյեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:30-ին, և նոյեմբերի 8-ին՝ ժամը՝ 19:00-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում:
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի կազմը և նախապատրաստական ծրագիրը հայտնի կդառնան շուտով:
©2020 Armenian Soccer