Armenian Soccer
Armenian Soccer

Ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստությունը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստությունը տարվա կարևորագույն հանդիպումներին:  
Ինչպես հայտնում են ՀՖֆ մամուլի ծառայությունից, ՀՀ հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները միացել են թիմին՝ բացառությամբ դարպասապահ Լուան Բարբոսայի, ով Հայաստան կժամանի վաղը։ Թեթևակի վնասվածք ունի Կելսոնը, ով առայժմ լրիվ ուժով չի մասնակցում մարզումներին: Բուլղարիայի դեմ առաջին հանդիպումը որակազրկման պատճառով բաց է թողնելու մեկ այլ բրազիլացի ֆուտբոլիստ՝ Էնրիկեն:
Հիշեցնենք, որ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կշարունակվի պատրաստվել ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2022 որակավորման փլեյ-օֆֆ փուլի Բուլղարիայի դեմ կարևորագույն խաղերին մինչև դեկտեմբերի 4-ը, իսկ արդեն դեկտեմբերի 5-ին կմեկնի մրցավայր։

©2020 Armenian Soccer