Armenian Soccer
Armenian Soccer

Ֆուտբոլի ՀՀ ակումբների « Տարվա լավագույն մամուլի քարտուղար» է ճանաչվել Դավիթ Մարտիրոսյան

Ֆուտբոլի ՀՀ ակումբների  « Տարվա լավագույն  մամուլի քարտուղար»      անվանակարգում երրորդ անգամ ենք որոշում հաղթողին, և այս անգամ էլ նրա անունը Դավիթ է (նախորդ դեպքերում՝ Դավիթ Գալստյան, Դավիթ Գյուրջինյան): Դավիթ Մարտիրոսյանը նախորդ տարիներին ևս լիովին արժանի է եղել այս կոչմանը: 2020թ-ն առանձնահատուկ էր նրանով, որ նա աշխատանքի անցավ «Ուրարտու» ակումբում՝ որպես մամուլի և PR բաժնի ղեկավար: Եթե «Գանձասար-Կապանում», որտեղ դրանից առաջ մի քանի տարի զբաղեցրել էր մամուլի քարտուղարի պաշտոնը, ակումբի ելույթների լուսաբանման մեծ աշխատանքը կատարում էր գործնականում մենակ, ապա «Ուրարտու» ակումբում այս առումով ամեն ինչ դրված է պրոֆեսիոնալ հիմքերի վրա:
Օպերատիվ և բազմակողմ լուսաբանվում են ակումբի առաջին թիմը, երկրորդ թիմը, ինչպես նաև մանկապատանեկան թիմերը: Գործարկվել է ակումբի պաշտոնական կայքը, որտեղ կարելի է գտնել ցանկացած անհրաժեշտ տեղեկություն: Կան ֆուտբոլիստներին և ակումբի մյուս աշխատակիցներին նվիրված առանձին շարքեր, հարցազրույցներ՝ թե՛ տեքստային, թե՛ տեսատարբերակով: Դավիթ Մարտիրոսյանը վերջին տարիներին իր նորամուծություններով նպաստել է այս ոլորտում ստեղծվող արտադրանքի որակի բարձրացմանը: Հիմա արդեն բոլոր ակումբներն են կարևորություն տալիս մամուլի ծառայությունների ճիշտ աշխատանքին, ինչը չկար անցյալում:
Նկատենք, որ Դավիթ Մարտիրոսյանը  ֆուտբոլի հայտնի մեկնաբան, « Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթի հիմնադիր  Սուրեն Բաղդասարյանի թոռնիկն է, ու    այդ թերթի  ներկայիս գլխավոր խմբագիր, Բաղդասարյանի փեսա`   Աշոտ Մարտիրոսյանի որդին է:
Հավեկենք նաև, որ Դավիթը իր եղբոր`Լևոնի հետ   նաև  արցախյան  ազատամարտի մասնակիցներ են:

©2021 Armenian Soccer