Ֆուտբոլի Բելառուսի առաջնության ֆուտբոլիստների շրջանում ևդս արձանագրվել է կորոնավիրուսի 4 դեպք, մայիսի 13-ին հայտնել է է Metaratings.by-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքերից երկուսը գրանցվել է «Իսլոչում», ևս երկուսը՝ Մինսկի «Էներգետիկ -ԲԳՈՒ»-ում։ «Իսլոչը» 10-օրյա կարանտինում է:
Հիշեցնենք, որ Բելառուսի առաջնությունը ֆուտբոլային միակ մրցաշարն է Եվրոպայում, որը շարունակվում է՝ չնայած կորոնավիրուսի համավարակին։
Նկատենք, որ մայիսի 11-ին «Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիա» ասոցիացիայի գործադիր կոմիտեի բյուրոն որոշեց հետաձգել «Беларусбанк — высшей лиги» մրցաշրջանի 9-րդ տուրի «Մինսկ» և «Նեման» (Գրոդնո) ֆուտբոլային ակումբների մասնակցությամբ հանդիպումը: Այն պետք է տեղի ունենար Մինսկի Տրակտոր մարզադաշտում մայիսի 15-ին, ժամը 18.00-ին, հետաձգվել և կկայնա ավելի ու ժամկետում:
Հետաձգվեց նաև 2020 թվականի մրցաշրջանի ««Макслайн — первой лиги» ՝1-ին խմբի 5-րդ տուրի «Արսենալ» (Ձերժինսկ) – GOBZHD: Այն պիտի կայանար Մինսկի RCOR-BSU մարզադաշտում մայիսի 16-ին, ժամը 14.00-ին:Այս խաղը ևս տեղի կունենա ավելի ուշ ժամկետում:
Այս որոշումը կայացվել է Ձերժինսկի «Արսենալի» և «Մինսկի »խաղացողների շրջանում COVID-19 վիրուսի առկայության կասկածանքով:
«Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիա» ասոցիացիան շարունակում է ձեռնարկել բոլոր առաջարկված միջոցները `ազգային մրցումների խաղերում վիրուսի տարածման դեմ պայքարի համար: Մարզադաշտերում տեղադրվում են հակասեպտիկ միջոցներով լրացուցիչ կետեր , հանդիսատեսի մարզադաշտ մուտքի գործելիս չափում են նրանց մարմնի ջերմաստիճանը, տրիբունաներում հանդիսատեսները տեղակայվում են շախմատային կարգով:
Հիշեցնենք, որ Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում ,որտեղ ելույթ են ունենանում հայազգի ֆուտբոլիստներ Գեղամ Ղադիմյանը («Նեման»), Անդրեյ Խաչատուրյանը («Տորպեդո ԲելԱԶ»), և Հայկ Մախսուդյանը («Էներգետիկ-ԲԳՈՒ») մայիսի 15-17-ը կայանալու են 9 –րդ տուրի հանդիպումները:
Տուրը կսկսվի այսօր՝ մայիսի 15-ին ժամը 18-ին ժոդինոյում «Տորպեդո» մարզադաշտում կայանալիք «Տորպեդո-ԲելԱԶ» – «Գորոդեյա» հանդիպումով:
©2020 Armenian Soccer