Armenian Soccer
Armenian Soccer

Ֆիրմինոն՝ «Փյունիկի» նորեկ

Երևանի «Փյունիկը» նոր մրցաշրջանին ընդառաջ հերթական համալրման մասին է հայտարարել:

Ինչպես տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը՝ «Փյունիկին» է միացել 32-ամյա պորտուգալացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ուգո Ֆիրմինոն։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է պորտուգալական «Կովա-դա-Պյեդադեն»։ Կարիերայի ընթացքում հիմնականում հանդես է եկել հարազատ Պորտուգալիայում, ինչպես նաև կիպրոսյան ԱԷԼ-ում ու ռումինական «Կլուժում»

Ֆուտբոլիստն արդեն իսկ «Փյունիկի» հետ է և մասնակցում է թիմի դիլիջանյան ուսումնամարզական հավաքին:

 

©2021 Armenian Soccer