Անկախության տոնի առթիվ «Արարատի» երկարամյա օպերատոր Էդվին Գրիգորյանին՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է տրվել:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Էդվին Հակոբյանը «Արարատում» է աշխատում արդեն 51 տարի շարունակ:
Նա 1970 թվականից մինչ այսօր վավերագրում է «Արարատի» ելույթները։
Լուսանկարում՝ Էդվին Հակոբյանն է 2021թ-ի սեպտեմբերի 21-ին, կայացած ԲԿՄԱ — «Արարատ» հանդիպման ժամանակ:
©2021 Armenian Soccer