Երևանում ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ՀՀ գավաթի եզրափակիչում պատվավոր մրցանակը վիճարկեցին ՀՀ բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում 1-ին և 2 –րդտեղում ընթացող «Արարատ- Արմենիան» և «Նոան»,որոնք առաջին անգամ էին հայտնվել ՀՀ գավաթի խաղարկության եզրափակիչ: Թրիլերային, ֆանտաստիկ ընթացք ունեցած խաղում 1-ին խաղակեսից հետո 4:1 հաշվով հաղթում է Վարդան Մինասյանի գլխավորությամբ հանդես եկող ՀՀ գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» , ու ոչ մեկը կասկածում չկար , որ նման առավելությունը թույլ կտա առաջին անգամ հռչակվելու ՀՀ գավաթակիր: Բայց կատարվեց անսպասելին: «Նոան» կարողացավ հավասարեցնել հաշիվն ՝4:4, ու հանդիպումը տեղափոխվեց 15-ական րոպեով 2 խաղակեսով լրացուցիչ ժամանակ: «Նոան» 114-րդ րոպեին 11մետրանոցի Ազարովի դիպուկ իրացումից հետո հաշիվը դարձրեց 5:4: Բայց 2 րոպե անց Օտոբանջոն վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 5:5: Հերթը հասավ հետխաղյա 11 մետրանոցներին: Այստեղ ֆուտբոլային վիճակախաղում մարզական բախտը ժպտաց «Նոաին», որը 11 մետրացներով հաղթելով 7:6 հաշվով առաջին անգամ հռչակվեց ՀՀ գավաթակիր: «Արարատ-Արմենիայի» կազմում 9–րդ 11մետրանոցը հարվածաած Արթուր Դանիելյանը վրիպեց ու բարձր հարվածեց:
Նկատենք, որ Վարդան Մինասյանի սաները 3 օր անց՝հուլիսին 14-ին ՀՀբարձրագույն խմբի առաջնության վերջին 28-րդ տուրում կրկին հանդիպելու են «Նոային»,ու հնարավորություն ունեն ռևանշի հասնել մրցակցի նկամամբ ու 2 –րդ անգամ անընդմեջ հռչակվել ՀՀ չեմպիոն:
©2020 Armenian Soccer