Armenian Soccer
Armenian Soccer

Օտուբանջոյի գոլը լավագույնն է ճանաչվել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում

Օտուբանջո

 

«Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոյի՝ Բրատիսլավայի «Սլովանի» դարպասը խփած փայլուն գոլն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցած հարցմամբ ճանաչվել է Կոնֆերենցիաների լիգայի 2022/23թթ. խաղարկության խմբային փուլի լավագույն գոլ։

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

 

Գոլը և քվեարկության արդյունքները դիտելու համար սեղմեք այստեղ։

 

«Հաղթեցի բոլորի շնորհիվ։ Շնորհակալություն քվեարկության համար։ Ես գնահատում եմ այս սերը։ Ես շատ բան պետք է անեմ, որ ցույց տամ՝ գնահատում եմ ձեր աջակցությունը»,- ասել է Օտուբանջոն տեսաուղերձում։

 

©2022 Armenian Soccer