Նոր մրցաշրջանում «Ուրարտուի» առաջին համալրումը 29-ամյա կիսապաշտպան Օլեգ Պոլյակովն է։ Ակումբի հետ պայմանագիր ստորագրելուց «Ուրարտուի» լրատվական ծառայությունը հարցազրույց է անցկացրել ռուս ֆուտբոլիստի հետ․
ԱՌԱՋԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Տպավորություններս լավն են, ես լսել էի այս ակումբի մասին, որովհետև «Ուրարտուի» և նախկին ակումբիս՝ «Արմավիրի» սեփականատերը նույն մարդն էր: Այստեղ ամեն ինչ ուրախացնում է: Բազայի մասին կասեմ, որ այն շատ լավն է, ինձ դուր է գալիս, ամեն ինչ կա՝ մարզասրահ, վերականգնողական միջոցներ, լողավազան, սնունդ: Թիմն ինձ լավ ընդունեց, ծանոթացել եմ տղաների հետ, բայց դեռ չեմ հասցրել բոլորին հիշել, հետո կսովորենք, այնպես որ ամեն ինչ լավ է»:
«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՈՒ ԽՓԱԾ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ
«Ուսումնամարզական հավաքի ընթացքում ստուգողական խաղ ենք անցկացրել «Ուրարտուի» հետ, ես էլ դարձել էի միակ գոլի հեղինակը: Այն ժամանակ «Ուրարտուի» կազմը նոր էր ձևավորվում, գլխավոր մարզիչը նոր էր եկել, հիմա՝ մի քանի մարզում թիմի հետ անցկացնելով, հասկացա, որ մակարդակն ամբողջությամբ այլ է, թիմն առաջադիմել է և՛ ֆիզիկապես, և՛ տեխնիկապես» :
©2020 Armenian Soccer