Armenian Soccer
Armenian Soccer

ՔՆԱՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԵՆՔ՝ ԳԱՎԱԹԸ ՄԵՐ ԱԿՈՒՄԲՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Կանանց ֆուտբոլի  ՀՀ առաջնության Բ խմբում Երևանի «Ուրարտու-աղջիկներ» թիմը չեմպիոն հռչակվեց:  Հանդիսավոր արարողության ընթացքում ֆուտբոլիստուհիներն ու մարզիչները պարգևատրվեցին գավաթով, մեդալներով և դիպլոմներով: Միջոցառումից հետո «Ուրարտու» ՖԱ-ի մամուլի ծառայությունը  թիմի գլխավոր մարզիչ Քնարիկ Գրիգորյանը կիսվեց հաղթանակի մասին իր տպավորություններով.
ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Առաջին անգամ էինք հանդես գալիս Բ խմբում, շատ ուրախ ենք, որ կարողացանք չեմպիոն դառնալ ու «Ուրարտուին» նման հաճելի պահ պարգևել: Հուսով ենք՝ հաջորդ տարի ամբողջական մրցաշրջան կունենանք ու այդպես կդառնանք չեմպիոն, կփորձենք ամեն ինչ անել՝ գավաթը մեր ակումբում պահելու համար: Ցավոք, տարիքային խնդիր ունենալու պատճառով մենք չենք կարող մասնակցել Ա խմբի առաջնությանը ու հաջորդ մրցաշրջանում էլ հանդես կգանք Բ խմբում»:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԲՈԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Խնդիրները կամաց-կամաց քչանում են, քանի որ կանանց ֆուտբոլը Հայաստանում գնալով զարգանում է ու հուսով եմ, որ ծնողները ժամանակի ընթացքում կհամոզվեն, որ ֆուտբոլն էլ սովորական սպորտաձև է, որը աղջիկների մոտ ոչ մի կոպտություն չի առաջանում, պետք է այս հարցին ավելի գիտակցաբար մոտենալ»:

©2020 Armenian Soccer