Armenian Soccer
Armenian Soccer

ՓՈԽՎԵԼ Է «ՈՒՐԱՐՏՈՒ»-«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» ԽԱՂԻ ԺԱՄԸ

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հունիսի  1-ին տեղի ունենալիք  19-րդ տուրի «Ուրարտու» — «Գանձասար-Կապան» հանդիպման ժամը փոխվել է: Այս մասին հայտնում են  երևանյան ակումբի  մամուլի ծառայությունից:
Ժամը 18:30-ի փոխարեն այն կմեկնարկի ժամը 19:30-ին: Հավելենք, որ «Ուրարտու» մարզադաշտում կայանալիքը հանդիպումն անվտանգության նկատառումներից ելնելով անցկացվելու է առանց հանդիսականներ:

©2020 Armenian Soccer