Armenian Soccer
Armenian Soccer

«ՓՅՈՒՆԻԿ» — «ՈՒՐԱՐՏՈՒ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՍՊԱՍԱՐԿԻ ԷՐԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ ԲՐԻԳԱԴԸ

ՀՖՖ-ն հրապարակել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի հանդիպումների գլխավոր մրցավարների ու պատվիրակների անունները։
«Փյունիկ» — «Ուրարտու» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Էրիկ Գալստյանը, իսկ խաղի պատվիրակը Վահագն Հարությունյանն է։
Հավելենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի «Փյունիկ» — «Ուրարտու» հանդիպումը կկայանա Երևանում  գտնվող ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում հունիսի 9-ին և կմեկնարկի ժամը 18։30-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով խաղն անցկացվելու է առանց հանդիսականների:

©2020 Armenian Soccer