Մայիսի 11-ից, Երևանի «Փյունիկ» ՖԱ-ի 2002-2007 թվականների տարիքային խմբերի թիմերը կարող են վերսկսել մարզումները: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: ՀՖՖ մանկապատանեկան մրցումներին մասնակից ակումբները համապատասխան թույլտվությունը ստացել են ՀՖՖ-ից։ Անհրաժեշտ է մարզումները վերսկսելիս պահպանել ՀՀ պարետատան և ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված սանիտարական նորմերը և ցուցումները.
Մարզումներն անցկացվելու են ֆուտբոլային ակադեմիաներում, մարզադաշտերում և ֆուտբոլային կենտրոններում (բաց տարածքներ)՝ փակ դռների հետևում։
Մարզումից առաջ անհրաժեշտ է ախտահանել հանդերձարանները, ինչպես նաև ապահովել օճառով և ձեռքի ախտահանիչ միջոցներով:
Մարզումների ժամանակ արգելվում է կողմնակի անձանց, նաև երեխաների ծնողների ներկայությունը մարզադաշտում և մարզադաշտի հարակից տարածքներում:
Մարզումների ժամանակ ձեռքի անմիջական կոնտակտի միջոցով ֆուտբոլիստների միմյանց ողջունումն արգելվում է:
Վերոնշյալ տարիքային խմբերի առաջնությունների և գավաթի խաղարկությունների վերսկասման որոշման մասին կտեղեկացնենք հաջորդիվ:
©2020 Armenian Soccer