«Փյունիկ» ՖԱ-ն՝ մեծացնելով իր համագործակցության աշխարհագրությունը, հուշագիր է ստորագրել Իրանի Իսլամական հանրապետությունը ներկայացնող «Սեպահան» ՖԱ-ի հետ։
Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ համագործակցությունն իր մեջ ներառում է մի շարք կետեր, ինչպիսիք են՝
- Տղամարդկանց և կանանց ֆուտբոլի մրցաշարերի անցկացում
- Փորձի փոխանակում մարզիչների և ֆուտբոլիստների համար
- Ֆուտբոլիստների տեղափոխության հարցում գործընկեր ակումբի առաջարկի առաջնային դիտարկում
- Ֆուտբոլային հմտությունների զարգացում պատանիների և երիտասարդ ֆուտբոլիստների շրջանում (15-19 տարեկան)
- Ուսումնամարզական հավաքների կազմակերպում
- Դասընթացների անցկացում մարզիչների համար։
Հուշագրի ստորագրումը տեղի է ունեցել Իրանի իսլամական հանրապետությունում։ «Փյունիկ» ՖԱ-ն ներկայացված է եղել ղեկավար կազմով՝ ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի և գործադիր տնօրեն Կիմ Առաքելյանի մասնակցությամբ։
Հուշագրի ստորագրումից հետո ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը Երևան է հրավիրել «Սեպահան» ՖԱ-ի ներկայացուցիչներին։