ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջանության առաջատարների խմբում գտնվող և պրիմեր լիգայի առաջնության ուղեգրին հավակնող «Սևանը» շարունակում է համալրել իր կազմը։ Արմեն Շահգելդյանի գլխավորած ակումբը պայմանագիր է ստորագրել հարձակվող Էրիկ Պետրոսյանի հետ։ Ինչպես հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից, 23-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկ» ՖԱ սան է, մինչև «Սևան» տեղափոխվելը հանդես է եկել «Ուրարտու»-2-ի կազմում։
Էրիկ Պետրոսյանը հանդես է եկել նաև Մ17 և Մ19 տարեկանների ՀՀ ընտրանիներում:
©2021 Armenian Soccer