Վանաձորի «Լոռի» է տեղափոխվել հայ եզրային պաշտպան Արման Ասիլյանը։
Ինչպես հայտնում են վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունից, 21-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է։ Հանդես է եկել «Արարատ-Արմենիայի» երկրորդ թիմում։ Նախորդ մրցաշրջանն Ասիլյանն անցկացրել է «Վեսթ Արմենիայի» կազմում։
Ասիլյանը հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19 եւ Մ21 հավաքականներում։
Արմանի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր։
©2020 Armenian Soccer