«Փյունիկի» 26-ամյա պաշտպան Մագոմեդ Մուսալովը, ոո ՀՀ պրիմեր լիգայի առաջնության 5-րդ տուրի «Լոռիի» հետ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած խաղում 0:1 վնասվածք էր ստացել, հոկտեմբերի 22-ին բարեհաջող վիրահատվել է Մյունխենում։ Ինչպես հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից , ֆուտբոլստըն արդեն վերադարձել է ու Երևանում է:
«Բարև բոլորին, ցավոք սրտի, ես վնասվածք էի ստացել և վիրահատվել Գերմանիայում։ Շնորհակալ եմ ակումբին ինձ օգնելու և աջակցելու համար։ Ես վերադառնում եմ Երևան, որտեղ կշարունակեմ վերականգնողական փուլը։ Պետք է շատ աշխատեմ ինձ վրա, որպեսզի հնարավորինս արագ վերադառնամ»։
©2020 Armenian Soccer