ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Երևանում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայի մարզադաշտում,՞7-10 –րդ տեղերի համար պայքարում Կապան «Գանձասար — Կապանը» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց Երևանի «Փյունիկին»: Հանդիպման հաղթական՝ միակ գոլը 55-րդ րոպեին հեղինակեց կապանցիների կիսապաշտպան Աբդուլ Նիկիեման: Այս հաղթանակից հետո Արմեն Պետրոսյանի թիմը վաստակեց 21 միավոր և մնաց 9-րդ տեղում:
Ռոման Բերեզովսկու ղեկավարությամբ 3-րդ անընդմեջ պարտությունը կրցած Երևանի «Փյունիկի» դիրքը մրցաշարային աղյուսակում ևս չփոխվեց: Երևանյան ակումբը վաստակած 23 միավորով մնաց 8-րդ տեղում:
©2020 Armenian Soccer