«Փյունիկի» ղեկավար կազմում տեղի է ունեցել փոփոխություններ։ Ինչպես հայտնում են երևանայան ակումբի լրատվկան ծառայությունից, ստեղծվել է տնօրենների խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են՝
Արթուր Սողոմոնյան՝ ակումբի սեփականատեր, տնօրենների խորհրդի նախագահ,
Ռոբերտ Գասպարյան՝ տնօրենների խորհրդի անդամ,
Վլադիսլավ Խապսաս՝ տնօրենների խորհրդի անդամ, գլխավոր տնօրեն,
Դարյա Սպիվակ՝ տնօրենների խորհրդի անդամ,
Նոբել Առուստամյան՝ տնօրենների խորհրդի անդամ։
«Ակումբում տեղի են ունեցել փոփոխություններ, կապված ղեկավար կազմի հետ։ Արվել է լուրջ աշխատանք, ուղղված ակումբի հետագա զարգացման ռազմավարությանը, որն առաջիկա մի քանի տարվա համար է։ Ծրագիրն ակումբը կներկայացնի մոտ ժամանակներս։ Հավատում ենք, որ միասին կարող ենք ակումբը նոր մակարդակի դուրս բերել։ Հուսով եմ, որ արդեն գալիք մրցաշրջանում մեր երկրպագուների համար ուրախանալու առիթներն ավելի շատ կլինեն» :
Փյունիկ ՖԱ-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյան
©2020 Armenian Soccer