VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված «Փյունիկ» — «Շիրակ» խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը ներկայացրել է հրաժարականի դիմում, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից։Ասյ մասաին իրազեկում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Արտակ Օսեյանը «Փյունիկը» գլխավորել էր այս տարվա հուլիսին։ Թիմն Օսեյանի գլխավորությամբ անցկացրել է 11 պաշտոնական հանդիպում՝ 5 խաղ ավարտելով ոչ-ոքի և կրելով 6 պարտություն։ Վաստակած 5 միավորով «Փյունիկը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Ակումբը շնորհակալություն է հայտնում Արտակ Օսեյանին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։
©2020 Armenian Soccer