Երևանի «Փյունիկից» հեռացել են հարձակվող Խոսե Բալսան և կիսապաշտպան Ռոմել Իբարրան։ Ավարտվել է ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետները: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Վենեսուելացի ֆուտբոլիստները «Փյունիկին» էին միացել 2021թ․ փետրվարին։
Ակումբը շնորհակալություն է հայտնել Բալսային և Իբարային ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։
©2021 Armenian Soccer