VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Արարատին» և հաղթեց նվազագույն` 1:0 հաշվով։
Հանդիպման միակ և տանտերերի հաղթական գոլը 30-րդ րոպեին խփեց Սերժ Դեբլեն։
Այս հաղթանակի շնորհիվ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը առաջնության ավարտից մեկ տուր առաջ ապահովեց չեմպիոնությունը։
«Փյունիկն» այժմ ունի 74 միավոր, իսկ մոտակա հետապնդող «Արարատ-Արմենիան» ` 71, և անգամ վերջին տուրում հաղթելու դեպքում ոչինչ փոխել չի կարողանա։
Հարկ է նշել, որ «Փյունիկը» վերջին անգամ Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 7 տարի առաջ` 2015 թվականին։
©2022 Armenian Soccer