Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկը» ֆանտաստիկ խաղով դուրս եկավ ՉԼ որակավորման 2-րդ փուլ

Փյունիկ Կլուժ

 

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության 2022/23 թթ. մրցաշրջանի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» մրցեց ռումինական «Կլուժի» հետ։

 

Երևանում կայացած հանդիպումը թիմերն ավարտել էին գոլազուրկ ոչ-ոքիով։ Արդեն մրցակցի դաշտում պայքարն ընթացավ ավելի թեժ և դրամատիկ։

 

Նախ «Փյունիկը» հաշիվը հավասարեցրեց հանդիպման հիմնական ժամանակի ավարտին և խաղը տեղափոխեց ավելացված ժամանակ, ապա նույնը կրկնեց այդ ժամանակ ու խաղի ելքը թողեց 11-մետրանոց հարվածաշարի հույսին։

Երեւանյան թիմի կազմից երկու գոլն էլ հեղինակեց Զորան Գայիչն, իսկ 11-մետրանոցի ժամանակ փայլեց դարպասապահ Դավիթ Յուրչենկոն։

 

Այսպիսով «Փյունիկը» հաղթեց 11-մետրանոց հարվածներով` 4:3 հաշվով և անցավ ՉԼ որակավորման 2-րդ փուլ, որտեղ կմրցի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» հետ։

 

©2022 Armenian Soccer