Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկը» պայմանագիր է կնքել«Ռուբինի» ակադեմիայի սան դաղստանցի պաշտպան հետ

Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 26-ամյա դաղստանցի պաշտպան Մագոմեդ Մուսալովի հետ։   Այս մասին տեղեկացնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Մուսալովը «Ռուբինի» ակադեմիայի սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ախմատը»։
Մուսալովը «Փյունիկում» հանդես կգա 25 համարի ներքո։

©2020 Armenian Soccer