«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 21-ամյա ուկրաինացի պաշտպան Ալան Աուսսին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Աուսսին նախկինում եղել է Դոնեցկի «Շախտյորի» և Կիևի «Դինամոյի» համակարգում, հանդես է եկել Լիբերեցի «Սլովանի» փոխարինողների թիմի կազմում, ինչպես նաև «Տորպեդո ԲելաԱԶ»-ում:
Ուկրաինացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է «Վերեսը», որի կազմում նա ոչ մի խաղի չի մասնակցել՝ Ուկրաինայի առաջնության դադարեցման պատճառով:
Աուսսին հանդես է եկել նաև Ուկրաինայի Մ-17 և Մ-19 տարեկանների հավաքականներում։
Նշենք, որ վերջին ամիսներին նա մարզվում էր Դորտմունդի «Բորուսիայի» հետ, որի կազմում մասնակցել է բարեգործական խաղի։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթել Ալան Աուսսիին։