Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկը» նոր հարձակվող ունի

Օտուբանջո

 

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի:

Երևանյան թիմի մամուլի ծառայության փոխանցմամբ, ակումբին է միացել 29-ամյա նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն:

 

Օտուբանջոն նախկինում հանդես է եկել նիգերիական մի շարք թիմերում, Սլովակիայի «Ժիլինայում», ինչպես նաև ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգում», «Պաշինգում», «Լինցում», «Ռեյնդորֆ Ալտախում» և ԼԱՍԿ-ում:

 

Նիգերիացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է «Արարատ-Արմենիան», որի կազմում 2019/20թթ. մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն:

 

Նշենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Օտուբանջոն անցկացրել է 58 խաղ, որոնցում դարձել է 27 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

 

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթել Յուսուֆ Օտուբանջոյին։

 

©2022 Armenian Soccer