Մարտի 1-ին ՀՀ պրիմեր լիգայի առաջնության 16-րդ տուրի շրջանակում Գյումրիի ակադեմիայի խաղադաշտում «Շիրակը» հյուրընկալել էր իր նման մրցաշարի հետնապահների շարքում Երևանի «Փյունիկին»: Երկու թիմն էլ ձգտում էին հաղթանակի: Այս անգամ հաջողություն ժպտաց Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ հանդես եկող «Փյունիկին»: 57-րդ րոպեին երևանցիներին առաջ մղեց Նիկիտա Տատարկովը, իսկ խաղավարտից առաջ`90+1-րդ րոպեին Օլեգ Կոժուշկոն հաշիվը կրկնապատկեց`2:0: Որքան էլ զարմանալի է սա ՀՀ բազմակի չեմպիոն «Փյունիկի» ընթացիկ առաջնությունում տարած առաջին հաղթանակն էլ, որն էլ օգնեց Մելիքյանի թիմն իր ակտիվում գրանցած 8միավորով շրջանցեց «Շիրակին» ու բարձրացավ նախավերջին `8-րդ հորիզոնական:
©2021 Armenian Soccer