2020թ-ին Արցախում ընթացող պատերազմական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել էր «Փյունիկի» սան, դարպասապահ Գագիկ Աբրահամյանը, ով պարտադիր զինվորական ծառայության մեջ էր գտնվում պատերազմի օրերին:
Նախօրեին ՀՊԼ 11-րդ տուրի «Փյունիկ»-«Նորավանք» հանդիպմանը երևանյան ակումբի ֆուտբոլիստները մարզադաշտ դուրս եկան Գագիկ Աբրահամյանի պատկերով մարզաշապիկներով՝ դրանով իսկ հարգանքի տուրք մատուցելով վերջինիս:
©2021 Armenian Soccer