Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է միանգամից 3 տրանսֆերի մասին:
Մասնավորապես՝ «Արարատից» «Ալաշկերտ» է վերադարձել Հայաստանի առաջնության ամենակրեատիվ ֆուտբոլիստներից մեկը՝ Աղվան Պապիկյանն, ով իր կարիերայի ընթացքում հասցրել է հանդես գալ նաև լեhական այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Լոձը», ԳԿՍ «Բելխատովը», «Ռակուվը», «Օլիմպիան» և «Խոյնիչանկան»:
«Կրասնոդար-2»ից «Ալաշկերտ» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի առաջատարներից Խորեն Բայրամյանի կրտսեր եղբայրը՝ 23-ամյա կիսապաշտպան Լևոն Բայրամյանը, ով անցել է «Կրասնոդարի» ակադեմիայից մինչև 2-րդ թիմ ճանապարհը:
Եվ վերջապես, «Ալաշկերտի» կազմը համալրել է «Նոայի» նախկին ավագ, ռուս կենտրոնական պաշտպան Վլադիսլավ Կրյուչկովը:
Ավելի վաղը ակումբը հայտարարել էր հայ ֆուտբոլասերներին հայտնի Դավիդ Խուրցիձեի, Ջեյմս Սանթոսի, Ֆոֆանա Բեկոյի, Արտակ Եդիգարյանի, Դեու Դոսայի, Աղվան Դավոյանի տրանսֆերների մասին:
©2021 Armenian Soccer