Մարտի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկվեցին նաև ՀՊԼ շրջանակներում կայացած մի շարք դրվագներ:
Այդպես, մարտի 6-ին կայացած «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» խաղի վերաբերյալ կոմիտեն որոշեց ուժի մեջ թողնել «Արարատ-Արմենիա» թիմի մարզիչ Դմիտրի Գունկոյի 1 խաղ որակազրկումը, ինչպես նաև «Արարատ-Արմենիային» տուգանել ընդհանուր առմամբ 110,000 դրամով՝ «Արարատ-Արմենիա» ՖԱ գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանի
կողմից կարգապահական խախտում թույլ տալու և «Արարատ-Արմենիա» ՖԱ-ի կողմից կարգապահական խախտում թույլ տալու պատճառով:
Հաստատված է համարվել նաև լ «Փյունիկ» ՖԱ-ի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և «Փյունիկ» ՖԱ-ն տուգանվել է նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի՝ 30.000 ՀՀ
դրամի չափով:
Փետրվարի 25-ին կայացած «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» խաղի ընթաղքում «Ալաշկերտ» ՖԱ-ի կողմից տեղադրված չի եղել հովանավորների վահանակը: Կոմիտեն՝ հաստատված համարելով խախտումը՝ «Ալաշկերտին» տուգանե: է 30,000 դրամի չափով:
Մարտի 2-ին կայացած «Նորավանք»-«Փյունիկ» խաղը սկսվել էր 23 րոպե ուշացումով, քանի որ շտապ օգնության անձնակազմի մոտ բացակայում էր դեֆիբրիլյատորը, որից հետո հրավիրվել է
շտապ օգնության նոր անձնակազմ, որը ապահովված է եղել դեֆիբրիլյատորով: Կոմիտեն որոշեց հաստատված համարել «Նորավանք» ՖԱ-ի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և «Նորավանք» ՖԱ-ին (առաջին անգամ) հայտարարել նկատողություն:
©2022 Armenian Soccer