Armenian Soccer
Armenian Soccer

Տուգանք՝ ԿԼ կպչուն պիտակով մարզաշապիկի համար

Ognjen Cancarevic

 

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ:

Ի թիվս այլ հարցերի՝ վերաբերող մանկապատանեկան թիմերին, քննարկվեց VBET ՀՊԼ 16-րդ տուրի «Նորավանք»-«Ալաշկերտ» խաղում հյուր թիմի դարպասապահի՝ հերթական անգամ UEFA-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների Լիգայի կպչուն պիտակով շապիկով խաղադաշտ դուրս գալը։

Կոմիտեն քննարկումների արդյունքում՝ 5 կողմ և 0 դեմ ձայներով որոշեց հաստատված համարել «Ալաշկերտ» թիմի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 40-րդ հոդվածի 72-րդ կետով` «Ալաշկերտ ՖԱ» ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի քսանապատիկի՝ 20.000 ՀՀ դրամի չափով։

 

©2021 Armenian Soccer