Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 11 –րդ տուրը սկսվեց Ժոդինոյում, որտեղ մրցաշարային աղյուսակում 3 –րդ տեղում ընթացող «Տորպեդո-ԲելԱԶը» հյուրընկալել էր նախավերջին՝ 15 –րդ հորիզոնականը զբաղեցնող Օկտյաբրսկի «Սմոլևիչիին»: Նկատենք, որ Ժոդիոնյի թիմը այս անգամ ևս ներկայացել էր առանց թիմի առանցքային 3 խաղացսղների՝ թիմի ավագ, կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանի, դարպասապահ Վլադիմիր Բուշմայի և պաշտպան Մաքսիմ Բորդաչևի, որոնց կորոնավիրուսի 2-րդ թեստերը թեև կրկին բացասական էին եղել,սակայն քանի որ նրանք դեռ նոր են վերսկսել մարզվել անհատական ծրագրով ու դեռևս մարզավիճակում չեն, ինչպես 10 –րդ տուրի իրենց թիմի խաղին , այս անգամ էլ ասպարեզ չելան:
Սակայն տանտերերը առանց իրենց 3առաջատար խաղացողների էլ կարողացան մրցակցին հաղթել 2:1 հաշվով , ու վաստակած 21 միավորով բարձրացան ժամանակավորապես 2 –րդ հորիզոնական: Ընդ որում «Տորպոդո-ԲելԱԶին» հաղթանակ պարգևեց մրցակցի փորձառու պաշտպան Էդուարդ Ժեվներովի ինքնագոլը:
©2020 Armenian Soccer