2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակված ծննդով գյումրեցի Տիգրան Գևորգի Վիրաբյանը ընտրվել է Գյումրու «Շիրակ» ՖԱ-ի նախագահ:Այս մասին տեղեկացնում են Գյումրու թիմի մամուլի ծառայությունից:
Նա կփոխարինի 2010թ այդ պաշտոնը զբաղեցրած ու մարզքկան մեծ հաջողությունների հասցրած Արման Սահակյանին:Վերջինս այս հարցի շուրջ Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ ակումբում տեղի ունեցած զգալի փոփխությունների հետևաքնով «Շիրակը» վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ չեմպիոնական հավակնություն չի ունենալու:
Տիգրան Վիրաբյանը 1990-2000թթ. սովորել և ավարտել է Գյումրիի Ֆ. Նանսենի անվան միջնակարգ դպրոցը։
2000-2004թթ. ընդունվել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը։
2004-2006թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում՝ ստանալով լեյտենանտի զինվորական կոչում։
2010-2015թթ. ընդունվել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Սոցիալ-մշակութային գործունեություն» (արվեստի կառավարում) բաժինը։
2007-2016թթ. հանդիսացել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պրոդյուսերը:
2016թ. ՀՀ մշակույթի նախարարի հրամանով նշանակվել է «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ ի տնօրեն։
Դասավանդում է Շիրակի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։
Նա Երևանօ փոխքաղաքապետի պաշտոնում համակարգում և վերահսկում է քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության, մշակույթի վարչությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, երիտասարդության հարցերի, սպորտի, տուրիզմի բաժինների աշխատանքները:
©2020 Armenian Soccer