Armenian Soccer
Armenian Soccer

ՏԻԳՐԱՆ ԵՍԱՅԱՆ․ «ԱՌՋԵՎՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂ ԿԱ»

Մարտի 12-ին տեղի ունեցած  VBET ՀՀ  գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Նոայի» հետ առաջին խաղից (0:2)  հետո «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Տիգրան Եսայանը խոսել է խաղի մասին․
«Երկու տարբեր խաղակեսեր անցկացրինք, առաջինը փոքր-ինչ ձախողեցինք թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում, երկրորդ խաղակեսն ավելի լավ էր ստացվում, ավելի ագրեսիվ էինք հարձակվում, շատ պահեր ունեինք, բայց, ցավոք սրտի, չկարողացանք եզրափակել դրանք։ Առջևում երկրորդ հանդիպումն է, պետք է պատրաստվենք։
Ինչպես գիտեք, «Ուրարտուն» միշտ առավելագույն խնդիրներն է դնում իր առջև, մենք հնարավորինս պետք է առաջ շարժվենք ոչ միայն գավաթի խաղարկությունում, այլև առաջնությունում»։

©2021 Armenian Soccer