Երեկ մեկնարկեց Հայաստանի Առաջին խմբի 2021/22 առաջնությունը: Ֆուտբոլի հայ երկրպագուների համար անսովոր է այս առաջնության շրջանակներում հանդիպել Գյումրիի «Շիրակին»: Սակայն փաստը մնում է փաստ: Ֆյումրիի ակումբի մամուլի ծառայությունը զրուցել է թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանի հետ նախապատրաստական փուլի ու թիմի նպատակների մասին:
— Պարոն Դավթյան, եկեք սկսենք նրանից թե ինչպե՞ս է թիմը պատրաստվում մի քանի օրից սկվող մրցաշրջանին։
— Նախապատրաստական շրջանն անցկացնում ենք Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում, ամեն ինչ գնում է իր հունով՝ ինչպես, որ պլանավորված էր։ Մեր աշխատանքային ծրագիրն շատ հագեցած է, ունեցանք երկու ընկերական հանդիպում «Ուրարտու-2»-ի և «Սևան»-ի դեմ, տոնել ենք մեկ հաղթանակ և կրել ենք մեկ պարտություն, սակայն մեր գլխավոր նպատակն էր՝ ստուգել թիմի ֆունկցիոնալ վիճակը։ Պետք էր հասկանալ թե, որ փուլում ենք գտնվում ու ի՞նչ դիրքի վրա պետք է ավելացնենք, իհարկե, ցանկալի էր ունենալ ևս մի քանի ընկերական հանդիպում, բայց ունենք այն ինչ ունենք՝ ընդամենը երկու հանդիպում։
— Թիմից հեռացել են մի շարք ֆուտբոլիստներ, այս առաջնությունում ի՞նչ կազմով ենք հանդես գալու։
— «Շիրակը» հանդես է գալու իր դպրոցի սաներով, նրանք բոլորը հանդես են եկել «Շիրակ-2»-ի կազմում, թիմում նաև կան հնաբնակ ֆուբտոլիստներ՝ ավագը Արտյոմ Միքայելյանը կամ Արման Ասլանյանը և այլոք։ Թիմ է վերադարձել նաև Դավիթ Ղանդիլյանը և իհարկե ունենք մի նոր ֆուտբոլիստ «Արարատ»-ից Գևորգ Արաբյանը։ Շատ կարևոր է ընդգծել, որ թիմը շեշտը դնում է իր ակադեմիայի սաների վրա,այդպես եղել է տարիներ առաջ «Շիրակի» լեգենդար տարիներին։ Սա հոյակապ շանս է երիտասարդ տղաների համար՝ ցույց տալ այն ամենը, ինչի նրանք պատրաստ են։
— Արդյո՞ք հասցրել եք ուսումնասիրել մեր բոլոր մրցակիցներին։
— Քանի որ ունեցել ենք ընկերական հանդիպում «Ուրարտու-2»-ի հետ, մանրամասն հասցրել ենք ուսումնասիրել միայն նրանց։ Ինչքան գիտենք մյուս թիմերում եղել են մեծ փոփոխություններ։ Առաջնության ընթացքում՝ խաղից խաղ կուսումնասիրենք բոլորին ավելի մանրակրկիտ և կկառուցենք մեր խաղը հենց այդ սկզբունքով։
— Ի՞նչ առաջադրանք և նպատակ է դրված թիմի առջև։
— Թե՛ նպատակը, թե՛ առաջադրանքը մեկն է ՝ դառնալ չեմպիոն։
— Ի՞նչ կասեք մեր երկրպագուներին։
— Իհարկե Գյումրեցի երկրպագունների համար խորթ է այն, որ «Շիրակն» հանդես է գալու Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում։ Բայց ես ինքս համոզված եմ, որ մեր երկրպագուն միշտ աջակցելու է մեզ ու լինելու է մեր 12-րդ ֆուտբոլիստը։ Իմ անունից կխնդրեմ և կհորդորեմ մեր երկրպագուներին գալ մարզադաշտ ու աջակցել մեր երիտասարդ տղաներին, ինչպես որ նրանք եկել և աջակցել են ինձ ու իմ թիմակիցներին մեր երիտասարդ տարիներին։ Չափից շատ կարևոր է նրանց դերը և ներկայությունը Գյումրու Քաղաքային մարզադաշտում։
©2021 Armenian Soccer