Armenian Soccer
Armenian Soccer

Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 1 ամսով

Kamo vs Tigran

Հայաստանի ազգային հավաքականի ու ղազախական «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը 1 ամսով որակազրկվել է Ղազախստանի առաջնության 25-րդ տուրի «Կայրաթ»-«Աստանա» սկանդալային հանդիպումից հետո:

Խաղի 41-րդ րոպեին «Աստանայի» ֆուտբոլիստները դեմոնստրատիվ լքեցին խաղադաշտը՝ ուղղվելով հանդերձարան: Այդպիսով նրանք արտահայտում էին իրենց դժգոհությունը կանխակալ մրցավարության դեմ:

Պատճառը՝ Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի մասնակցությամբ դրվագն էր: «Կայրաթի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը խաղադաշտի կենտրոնում խախտել էր կանոնները Բարսեղյանի նկատմամբ:

Արդյունքում, խաղադաշտից հեռանալիս հենց Բարսեղյանը անհարիր ժեստ  ցուցադրեց տրիբունաներին: Իսկ դիսցիպլինար կոմիտեն շտապեց պատժել՝ նշանակելով ոչ ավել-ոչ պակաս՝ 1 ամսվա որակազրկում, ինչը ենթադրում է թե՛ առաջնության վերջին հանդիպման բացթողումը, թե՝ գավաթային 2 կիսաեզրափակիչների:

Հետաքրքիր է, որ նման արարքի համար ընթացիկ մրցաշրջանում մեկ այլ ֆուտբոլիստի պատժել էին 2-խաղյա որակազրկմամբ:

 

©2021 Armenian Soccer