Armenian Soccer
Armenian Soccer

Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է ղազախական «Աստանայի»` մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Երկրպագուների շրջանում  անցկացրած հարցման  արդյունքներով     Ղազախստանի  բազմակի չեմպիոն    «Աստանայի»     մարտ  ամսվա   լավագույն խաղացող  է ճանաչվել ակումբի խաղացող, ՀՀազգային հավաքականի  անդամ,  ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ:
Մարտ ամսին Ղազախստանի  բարձրագույն խմբի առաջնությունում   կայացել   է  3 հանդիպում, ինչպես  նաև Ղազախստանի  սուպերգավաթի  խաղը:
Ինչպես հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից, քվերակության արդյունքներով    լավագույնը  ճանաչվել է Տիգրան  Բարսեղյանն,ով ստացել է  ձայների 34,22տոկոսը:Նա  մարտի գոլային փոխանցման  հեղինակ  էր դարձել   «Օրդաբասի»   հետ   խաղում, իսկ «Կասպիի» հետ մրցավեճում   էլ գոլ է հեղինակել:
Լավագույններից  հնգյակում տեղ են  գտել՝
2.Պիերոս  Սոտիրիու՝ 25,85 տոկոս,
3.Ռունար Մար Սիգուրոնսոնը՝ 10,7 տոկոս,
4.Նենադ Էրիչ՝ 9,95տոկոս,
5.Մարտին Տոմասով՝ 9,95տոկոս:

ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

©2020 Armenian Soccer