Ղազախտանի բարձագույն խմբի առաջանության 7-րդ տուրի հանդիպումներին մասնակցեցին նաև ՀՀ ազգային հավաքական հրավիրված մի քանի ֆւուտբոլիստները:Այսպես, Ղազախստանի չեմպիոն «Աստանայի» կազմում իր 2 –րդգոլը խփեց կիսպաշտպան Տիգրան Բարսեղյանը:Սակայն նրա թիմը իր հարկի տակ ոչ-ոքի` 1:1խաղաց «Տարազի» հետ: Բարսեղյանի թիմը 6 խաղից հետո վաստակած 11 միավորով 12 թիմների պայքարում ընթանում է 3 –րդտեղում :
Ընթացիկ առաջնությունում հաջող մեկնարկած և 1-ին տեղում ընթացող «Կայրաթը» , որը օրերս ԵԼ-ի որակավորման 1-ին փուլում Ալմաթիում պայքարից դուրս մղեց ՀՀ փոխչեմպիոն «Նոային«, թիմի նորեկ, բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Վագներ Լավի դուբլի շնորհիվ արտագնա խաղում 3:1 հաշվով պարտության մատնեց «Օրդոբասին»: «Կայրաթի» խաղացող Կամո Հովհաննիսյանը ասպարեզ մտավ 66 –րդ րոպեին, երբ հաշիվն արդեն 3:1:
Առաջին անգամ ՀՀազգային հավաքական դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի թիմը Կարագանդայի Շախտյորը» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի 1:1 խաղաց «Օկժետեսի» հետ: Նա ընդգրկված էր իր թիմի մեկնարկային կազմում և խաղին մասնակցեցատռանց փոխարինման:Այս թիմի կազմում ելույթ ունեցող Ղազախստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Գևորգ Նաջարյանը հայտավորված էր, բայց չմասնակցեցհանդիպմանը:
ՀՀ հավաքական հրավիրված «Տոբոլի» պաշտպան Արման Հովհաննիսյանը հայտավորված էր հանդիպմանը , բայց ասպարեզ չմտավ:Իսկ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը ընդհանրպես հայտավորված չ էր խաղին: «Տոբոլն» արտագնա խաղում 1:2 հաշվով տանուլ տվեց «Կայսարին»: «Տոբոլի» հայազգի գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանը դեռևս այնքան էլ չի վստահում իր թիմում խաղացող իր հայրենակիցներին:
©2020 Armenian Soccer