Այսօր Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնությունում տեղի ունեցան 3-րդ տուրի հանդիպումները: Երկրի գործող չեմպիոն «Աստանան» Ակտաույում հյուրընկալվեց «Կասպիին»: Ղազախստանի չեմպիոնը վստահ սկսեց հանդիպումն ու 41 –րդ րոպեին արդեն հաղթում էր 3 գնդակի առավելությամբ՝ 3:0: 18-րդ րոպեին աչքի էր ընկել է ՀՀ ազգային հավաքականի խաղացող, 26-ամյա Տիգրան Բարսեղյանն, ով խփել էր իր թիմի 2-րդ գնդակը: Չեմպիոնի կազմի նորեկ Բարսեղյանը իր նոր թիմի կազմում բացեց իր գոլերի հաշիվը: 2-րդ խաղակեսում «Կասպիին» մինչև խաղի ավարտը կարողացավ 2 գոլ խփել ու կրճատել հաշվի մեջ եղած տարբերությունը՝ 2:3, բայց ավելին անել չհաջողվեց: 89-րդ րոպեին,երբ հաշիվը դեռ 3:1 էր հօգուտ «Աստանայի», Բարսեղյանը փոխարինվեց: ՀՀ հավաքականի խաղացողը մասնակցել է իր թիմի բոլոր 3 հանդիպումներին, ու այդ ընթացքում խաղադաշտում եղել էր 222 րոպե: 3 տուրից հետո «Աստանան» իր ակտիվում գրանցած 7 միավորով ընթանում է 1 -ին տեղում:
©2020 Armenian Soccer