Ինչպես արդեն հայտնել էինք, ըստ գործող մրցակարգի Ղազախստանի սուպերգավաթը նվաճելու համար պայքարում են 2020թ Ղազախաստանի պրիմեր լիգայի առաջնությունում 1-4-րդ տեղերը գրաված` երկրի չեմպիոն` Ալմաթիի «Կայրաթը», փոխչեմպիոն`ՙԿուստանայի «Տոբոլը», բրոնզե մեդալակիր «Աստանան» ու 4 –րդ հորիզոնականը զբաղեցրած Կարագանդայի «Շախտյորը»: Ուշագրավ է թերևս այն, որ այս բոլոր 4 թիմերն էլ «հայկական» են:
Այսօր՝ մարտի 2-ին կայացավ Ղազախստանի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպումն,որտեղ եզրափակչի ուղեգիրը վիճարկեցին 2020թ Ղազախստսանի առաջնությունում 3-րդ տեղը գրաված «Աստանան» ու 4 –րդ հորիզոնականը զբաղեցրած Կարագանդայի «Շախտյորը»: Երկրի 6-ակի 2014-2019թթ չեմպիոն , 2020թ բրոնզե մեդալակիր, եռակի գավաթակիր, 5-ակի սուպերգավաթակիր «Աստանան» հաղթեց ու եզրափակչում հանդես գալու իրավունք նվաճեց: Խաղի հաշիվը 17 –րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո բացեց չեռնագորցի, 31-ամյա պաշտպան Ժարկո Տոմաշևիչը: 2-րդ խաղակեսում 73-րդ րոպեին «Աստանայի» հաղթանակն ամրապնդեց ՀՀ ազգային հավաքականի խաղացող, 27-ամյա Տիգրան Բարսեղյանը: Այս խաղում «Աստանայի» կազմում իր պաշտոնական նորամուտը նշեց ու Բարսեղյանի նման առանց փոխարինման ողջ հանդիպմանը մասնակցեց ու իր թիմի հաղթանակին նպաստեց ՀՀ ազգային հավաքականի պաշտպան,28-ամյա Վարազդատ Հարոյանը: Ներկայումս «Աստանայի» գլխավոր մարզիչն է ռուսաստանցի հայտնի ֆուտբոլիստ, ներկայումս 50-ամյա Անդրեյ Տիխոնովը:
«Շախտյորը» ևս «հայկական» թիմ է: Նախ թիմի գլխավոր մարզիչ Ալի Ալիևի 1-ին օգնականը երևանցի մարզիչ Ստեփան Դեմիրճյանն է, իսկ թիմի կազմում հանդես են գալիս Մ21 և Մ19 Ղազախստանի ընտրանիներում ելույթ ունեցած կիսապաշտպան, 23-ամյա Գևորգ Նաջարյանն ու թիմի, նորեկ ՀՀ ազգային հավաքականի, 25-ամյա կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն,ով փետրվարի 22-ին էր Երևանի «Արարատից» տեղափոխվել «Շախտյոր»: Թե՛ Ուդոն և թե՛ Նաջարյանը առանց փոխարինման մասնակցեցին «Աստանայի» հետ այսօրվա հանդիպմանը: Մարտի 3-ին կկայանա սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչի 2-րդ հանդիպումն, որտեղ կմրցեն Ղազախստանի չեմպիոն Ալմաթիի «Կայրաթն» ու փոխչեմպիոն Կուստանայի «Տոբոլը»: Այս երկու թիմերը ևս հայկական» են: «Կայրաթի կազմում հանդես է գալիս ՀՀ ազգային հավաքականի խաղացող,28-ամյա Կամո Հովհաննիսյանն , իսկ «Տոբոլի» գլխավոր մարզիչն է Գրիգորի Բաբայանը:
3-րդ տեղի համար խաղը տեղի կունենա մարտի 5-ին,եզրափակիչ`մարտի 6-ին:
Հավելենք, որ վերևում նշված բոլոր 4 հանդիպումներն էլ անցկացվելու են Ղազախստանի Թուրքեստանի մարզի Թուրքեստան քաղաքի 2020թ օգոստոսի 30-ին շահագործման հանձնված 7 հազար հանդիսական տևավորող «Туркестан-Арена» նորակառույց մարզադաշտում:
©2021 Armenian Soccer