Օգոստոսի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ ու մասնակցությամբ Ռուբեն Սինոյանի (փոխնախագահ), Բաբկեն Ղալոյանի, Արման Ալաբերքյանի ու Հայկուհի Ռշտունու:
Նիստի ընթացքում որոշվեց
- «Նոա» թիմի ֆուտբոլիստ Միխայիլ Կովալենկոյին որակազրկել մինչև 31.08.2021թ, իսկ «Նոա» ՖԱ ՀԿ ակումբի նկատմամբ նշանակել տուգանք 30000 ՀՀ դրամի չափով՝ 02.08.2021թ ՀՊԼ 1-ին տուրում կայացած «Արարատ»-«Նոա» խաղում «Նոայի» ֆուտբոլիստ Միխայիլ Կովալենկոյի՝ մրցավարի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար:
- «Ալաշկերտ» ՖԱ ակումբին հայտարարել նկատողություն և նշանակել տուգանք 30,000 դրամի չափով՝ 01.08.2021-ին «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» խաղում մարզչի՝ ֆլեշ հարցազրույցին առանց թարգմանչի ներկայանալու ու ֆուտբոլիստի՝ առհասարակ չներկայանալու համար:
- «Փյունիկ» և «Նորավանք» ակումբներին հայտարարել նկատողություն՝ 06.08.2021թ-ին կայացած «Նորավանք»-«Փյունիկ» խաղում կիրառված ու նախապես չհայտավորված անօդաչու թռչող սարքով նկարահանման ու առաջնության գլխավոր հովանավորի ոչ պատշաճ վահանակների՝ խաղադաշտում տեղադրման համար:
- «Փյունիկ Ակադենիա» թիմին գրանցել տեխնիկական պարտություն՝ 05.08.2021-ին կայացած «Փյունիկ Ակադեմիա»-«Լեռնային Արցախ» խաղում «Փյունիկ Ակադեմիայի թիմի կատարած 6 փոփոխության համար, ինչպես նաև՝ խաղը սպասարկող անձնակազմի գործողություններին գնահատական տալու համար դիմել ՀՖՖ Գլխավոր քարտուղարին՝ հանձնարարելու անցկացնել ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն և արդյունքները տրամադրել ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեին: