Armenian Soccer
Armenian Soccer

Տարոն Ոսկանյան. «Ոչ-ոքիի համար չենք խաղադաշտ դուրս գալիս»

Taron Voskanyan

 

ԱԱ2022-ի ընտրական փուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպման նախօրեին լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը:

 

Ռումինիայի հավաքականի ու սպասումների մասին

Մրցակիցը շատ ուժեղ թիմ է, որն երևաց մարտին խաղացած խաղում։ Հիմա պետք է կենտրոնանանք և պատրաստվենք վաղվա խաղին։

Մենք խաղադաշտ դուրս չենք գալիս ոչ-ոքիի համար։ Կփորձենք հաղթել վաղվա խաղում, քանի որ այս խաղը շատ կարևոր է մեզ համար։

 

Կապառոսի ու հավաքականի մասին

Կապառոսը նոր մոտեցումներ է բերել թիմ և ստիպել է հավատալ մեր սեփական ուժերին։ Պարոն Կապառոսը շատ փորձառու մարզիչ է, ամեն անգամ նրանից ինչ-որ նոր բան ենք սովորում։Ինչ վերաբերում է թիմում տիրող մթնոլորտին Իսլանդիայի հավաքականի հետ խաղից հետո, ապա, Ճիշտ է, մի փոքր տխրեցինք, քանի որ կարող էինք հաղթել, սակայն արդեն մոռացել ենք այդ խաղը և առավելագույնս տրամադրված ենք վաղվա հանդիպմանը։

 

©2021 Armenian Soccer