Armenian Soccer
Armenian Soccer

Տարկետում՝ ազգային ու պատանեկան հավաքականի ֆուտբոլիստներին

ՀՀ Կառավարության՝ հուլիսի 22-ի հերթական նիստի ընթացքում կառավարության որոշմամբ 2021 թ-ի ամառային զորակոչից 2023թ-ի ամառային զորակոչ տարկետում տրվեց Հայաստանի Ազգային ու U21 հավաքականների 5 ֆուտբոլիստի:

Խոսքը Հրաչիկ Գևորգյանի («Ստրաուսբերգ», Գերմանիա), Մարկ Գրիգորյանի («Մաննսվյուրթ», Ավստրիա), Հայկ Գալստյանի (առանց ակումբի), Գերման Կուրբաշյանի (առանց ակումբի) և Երջանիկ Ղուբասարյանի («Լյունբուրգեր Հանսա», Գերմանիա) մասին է:

Որոշումը հիմնավորվում է ֆուտբոլիստների՝  սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներով:

 

©2021 Armenian Soccer