Ղազախստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջանության 12-րդ տուորում Վարդան Մինասյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող և առաջատարներ խմբում գտնված «Տարազը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր առաջնության ընդգծված հետնապահ «Ժետիսուին»։ «Տարազը» 2:3 հաշվով անակնկալ պարտություն կրեց ու նահանջեց 5-րդ հորիզոնական:
Արդեն 2-րդ րոպեին «Տարազի» պորտուգալացի հարձակվող Պեդրո Էուջենիոն բացեց խաղի հաշիվը: Իսկ 2-րդ խաղակեսում հյուրերը ռումինացի 30-ամյա պաշտպան Գաբրիել Էնաչեի և Ղազախստանիւ ազգային հավաքականի 23-ամյա հարձակվող Այբար Ժակսիլիկովի խփած գոլերի շնորհիվ 3:2 հաշվով կարևոր հաղթանակ կորզեցին: Սա Մինասյանի թիմի կրած արդեն 4-րդ անընդմեջ պարտությունն էր:
Ստուգատեսի առաջատարը`«Աստանան» արտագնա խաղում 5:2 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ «Կայսարի» նկատմամաբ: «Աստանայի» կազմում 2-րդ գոլը խփեց ՀՀ ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: Իսկ «Կայսարի» կազմում հայտավորվել էր ՀՀ ընտրանու մեկ այլ խաղացող` Գեղամ Ղադիմյանն, ով այս խաղում այդպես էլ ասպարեզ չմտավ:
©2021 Armenian Soccer